«Եթե Նիկոլ Փաշինյանը դրական կարծիք կունենա մինչև հիմա իմ արած աշխատանքի մասով, կտեսնեն, եթե չէ՝ էլի կտեսնենք»,-այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե կցանկանար արդյո՞ք աշխատել մարզպետի պաշտոնում, եթե Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ ընտրվի վարչապետ:
Ղահրամանյանի խոսքերով, ինքը կառչած չէ մարզպետի աթոռից և այս տարիների ընթացքում արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի պիտանի լինի ժողովրդին:
Նշենք, որ Արմավիրում ցուցարարները պահանջում են մարզպետի հրաժարականը: