Սա աննախադեպ հասարակական ընդզում է և հասարակության գիտակցության մեջ այդ ինստիտուցիոնալությունը սկսեց այս երկու շաբաթվա մեջ աշխատել: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Գործարարի խոսքերով, այպիսի բան անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել. «Սովետականի ժամանակ չգիտեմ, որովհետև էն ժամանակ հավաքվում էինք, կարող է մայիսի 1-ին շատ մարդ լիներ, բայց սա աննախադեպ է»:
Գործարարը կարծում է, որ կողմերը խոհեմ կգտնվեն ու ինչ-որ կոնսենսուսի կգան, արդյունքում կունենանք համակարգային պետություն:
Ինչ վերաբերում է հարցին արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանին տեսնում է վարչապետի պաշտոնում, գործարարն ասաց, որ դա քաղաքական պաշտոն է, և ցանկացած մարդ, ով քաղաքական հասունություն ունի, կարող է այն վարել, հետևաբար գուշակությունները, թե նա չի կարող դա անել, հիմքեր չունեն: