Երևանում և Հայաստանի մարզերում փողոցներն ապաարգելափակվել են: Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ժամը 17:00-ին բացել փողոցները, որպեսզի քաղաքացիները կարողանան մասնակցել Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին կայանալիք հանրահավաքին:
Հիշեցնենք, որ փողոցներն արգելափակելու գործողությունները Երևանում և Հայաստանի մարզերում մեկնարկեց այսօր առավոտվանից՝ Նիկոլ Փաշինյանի կոչով:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մայիսի 1-ին, խորհրդարանը 56 դեմ ձայնով թույլ չտվեց Փաշինյանին ընտրվել ՀՀ վարչապետ