Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ տան տանիքում. Տուժածներ չկան

Մայիսի 2-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Սարալանջ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:43-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից