Հանրապետության հրապարակում քիչ անց՝ ժամը 19:00-ին, մեկնարկելու է այսօրվա հանրահավաք: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոր զարգացումների են սպասում, իսկ եթե դրանք չլինեն, այլ տարբերակներ կան:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից մեկնարկած փողոցները փակելու գործողությունները դադարեցվեցին ժամը 17:00-ին, որպեսզի քաղաքացիները կարողանան հասնել Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին:
https://www.youtube.com/watch?v=AF-Y8Gtt8k0