Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումն ավարտվեց. Որոշումը կայացված է

Քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել, որի համաձայն Ծառուկյան դաշինքի խմբակցությունը մայիսի 8-ին ևս աջակցելու է  ժողովրդի թեկնածուին: Փաշինյանը նան նշեց, որ քաղաքական մթնոլորտ է փոխվել և վստահություն հայտնեց, որ վարչապետի ընտրությունն այս անգամ տեղի կունենա:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտնեց, թե ինքն այսօր հրապարակում է ասելու, որ հաղթանակը ժողովրդին է, ժողովուրդն է որոշելու, ժողովրդի թեկնածուին կողմ են քվեարկելու: Ծառուկյանն ասաց, որ իրենք ժողովրդի թեկնածուի կողքին են:

 

Նույն շարքից