Տնտեսություն Քաղաքականություն 

Հայաստանի փոխվարչապետը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

analitik.am

Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստի աշխատանքներին: 


ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես կքննարկվեն գիտատեխնիկական, վիճակագրության,  անտառային տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, կներկայացվեն հաշվետվություններ ԱՊՀ  մասնակից պետությունների բազային կազմակերպությունների, ճյուղային համագործակցության մարմինների գործունեության մասին:

Նույն շարքից