Բարի օր Հասարակություն 

Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ.

Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։

Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։

Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։

Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։

Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։

Անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։

Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։

Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։

Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը։

 

Նույն շարքից