Հասարակություն 

ԱՄՆ-ում օդանավ է կործանվել. Զոհեր կան

Ջորջիայում C-130 օդանավ է կործանվել, ինչի արդյունքում առնվազն 9 զոհ կա, այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ զինվորական ինքնաթիռն օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո բռնկվել է և ընկել ավտոճանապարհի վրա: Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ միայն հրաշքով վարորդները չեն տուժել ավիավթարի արդյունքում:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

 

 

Նույն շարքից