Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում. Տուժածներ չկան

Մայիսի 3-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ., 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրատարում. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Նույն շարքից