Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ազգային ժողովում ստորագրահավաք է Նիկոլ Փաշինյանի թեկնածության համար

Որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա իր թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում, անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը:
Այդ ստորագրահավաքն Ազգային ժողովում այսօր մեկնարկել է, և ինչպես լրագրողներին հայտնեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, գործընթացը շատ արագ է ընթանում:
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ կհավաքվի պահանջվածից ավելի շատ ստորագրություն, և եթե ոչ այսօր, ապա վաղը Փաշինյանի թեկնածությունը կառաջադրվի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունն են հայտնել Ծառուկյան և ՀՅԴ խմբակցությունները:

 

Նույն շարքից