Բարի օր Հասարակություն 

Լրագրողի աշխատանքն ինքնանպատակ չէ

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մամուլի ազատության օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ լրագրողներ,

Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության  օրվա կապակցությամբ։

Մեր երկրում օր օրի արժևորվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորության որոշումների կայացման գործընթացին, որում անփոխարինելի է լրագրողի դերը:

Լրագրողի աշխատանքն ինքնանպատակ չէ:

Լրագրողն է այն կարևոր գործառույթի կրողը, որի շնորհիվ հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ստանում պատկերացումներ կազմել, թե երկրում ինչպես են գործում պետական մարմինները, ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային կյանքում ու դրա հիման վրա ձևավորել սեփական պատկերացումներն այդ հիմնարար հարցերի վերաբերյալ: Սրանում է լրագրողի աշխատանքի ուժը, որի շնորհիվ էլ հենց քաղաքացին հնարավորություն է ստանում վերահսկել հանրային կյանքը:

Ցավոք, դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրողի լիարժեք, արդյունավետ աշխատանքը: Ուստի, չափազանց կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը միշտ պետք է լինի օրենքին համապատասխան ու բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին:

Այս բոլոր հարցերի լուծումն էլ պահանջում է լրագրողի մասնագիտական բնականոն երաշխավորված աշխատանք, նրա անձնական անվտանգության ապահովում ու տեղեկությունների լիարժեք պաշտպանվածություն:

Յուրաքանչյուրս ենք պարտավոր մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի շարունակական բարձրացմանն ու բնականոն աշխատանքի երաշխավորմանը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

 

Նույն շարքից