Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դաշնակցության հետ որևէ մեկը չի կարող խաղեր տալ. Աղվան Վարդանյանը կարող է հեռացվել ՀՅԴ-ից

analitik.am

Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի պատգամավորական մանդատ և վայր է դրել իր մանդատը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Վարդանյանը, դեմ գնալով կուսակցական որոշմանը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Ռուստամյանի խոսքերով, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, սակայն խոսքը Դաշնակցության մասին է. «Մենք ունենք մեր ավանդույթը: Հակասահմանադրական որոշում չենք կայացնում: Պատգամավորն ինքը հրաժարվում է: Մենք քաղաքական դիրքորոշում ենք հայտնում: Սա Դաշնակցություն է, որի հետ որևէ մեկը չի կարող խաղեր տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել: Վարդանյանին հեռացնելու որոշում չկա, բայց ես չեմ բացառում: Դաշնակցությունը մի կողմում է, Աղվան Վարդանյանը՝ մեկ այլ, այստեղ դավաճանության հարց չկա»:

 

Նույն շարքից