Հանրապետականի հետ կոալիցիան գոյություն ուներ այնքան ժամանակ քանի դեռ հուշագիրը աշխատում էր, իսկ ֆորսմաժորային իրավիճակում այն չէր կարող աշխատել ու չէր աշխատում: Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասով այն դիրքորոշումը, որը Դաշնակցությունը պետք է ունենար, պահանջում էր անկախ և ինքնուրույն տեսակտի արտահայտություն. «Այդ հուշագիրը մեզ կաշկանդում էր: Մենք աչքներս փակ չէինք պատրաստվում հետևել Հանրապետականի ցանկություններին, մանավանդ նրանք պահպանում էին իրենց ցանկությունները: Դաշնակցություն այն կուսակցությունը չէ, որ լինի որևէ մեկի կցորդի կարգավիճակում»:
Հիշեցնենք, որ Դաշնակցությունը, ինչպես առաջին դեպքում, այնպես էլ մայիսի 8-ին կայանալիք ընտրությանը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը: