Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես իմ կարծիքը չեմ փոխել. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասին

analitik.am

Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել, ինչ ասել եմ ուժի մեջ է: Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասով ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխությանը:

Շարմազանովը, խոսելով ՀՀԿ խմբակցության հայտարարության մասին, նշեց, որ տեքստում ամեն ինչ ասված է. «Ես իմ կարծիքն ունեմ, այն քաղաքական է, անձնական գնահատականներ չկան: Աստված տա, այն մտահոգությունները, որոնք ես ունեմ, փարատվեն, Աստված տա ցանկացած նոր կառավարություն արդարացնի մեր ժողովրդի հույսերը: Ես չարախնդող մարդ չեմ: Քաղաքականության մեջ կան հաղթանակեր, կան ձեռքբերումներ: Մի բան պետք է հասկանալ, մենք երկիր չունենք ցնցումների տանելու»:

Շարմազանովը հայտարարեց, որ չգիտի, թե ինչպես են քվեարկելու մայիսի 8-ին, բայց Հանրապետականն աջակցելու է վարչապետի ընտրությունը, իսկ թե ինչ քանակով կաջակցի, ինչպես կաջակցի, էական չէ, էականն այն է, որ 1/3-ի աջակցություն ունեցողն ընտրվի վարչապետ:

«Ինձ համար ու իմ կուսակցության համար ամեն գնով իշխանություն պահելը խնդիր չէ: Հիմա շատերն էյֆորիայի մեջ են, ժամանակը կանցնի, կարող եք գնահատականներ տալ: Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»,-հավելեց ՀՀԿ խոսնակը:

 

 

 

 

 

Նույն շարքից