Հայաստան 

Ծառուկյան խմբակցությունում հույս ունեն, որ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անակնկալներ չի մատուցի

Ծառուկյան խմբակցության 31 պատգամավորից արդեն 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու  դիմումի տակ: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ունեն պատգամավորներ, ովքեր արտերկրում են:
Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ դա բավարար է, քանի որ ստորագրելու են նաև ՀՅԴ-ն և ԵԼՔ-ը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է 35 ստորագրություն:

Ինչ վերաբերում է հարցին, թե վստահ է արդյո՞ք Զոհրաբյանը, որ ՀՀԿ-ն աջակցելու է Փաշինյանին, պատգամավորն ասաց, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել պետք չէ, սակայն ինքը կարծում է, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքը: Պատգամավորը հույս ունի, որ անակնկալներ չեն լինի:

 

Նույն շարքից