Հայաստան Քաղաքական 

Դա քո գործը չէ. ՀՅԴ-ական պատգամավորը վայր դրեց մանդատը

«Իմ խոստմանը համաձայն, այսօր դիմումը եմ ներկայացրել»,-խորհրդարաում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, չնայած կուսակցության որոշմանը և պատրաստ է վայր դնել մանդատը:
Դրանից հետո ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Աղվան Վարդանյանի այդ քայլը համապատասխան արձագանք կունենա: Ավելի ուշ ՀՅԴ-ն պահանջեց Վարդանյանից վայր դնել մանդատը, իսկ արդեն այսօր Ռուստամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ Վարդանյանը հեռացվի նաև կուսակցությունից:

ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ ինքն առաջնորդվել է խղճով և համոզմունքով, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, սակայն ինքը մայիսի 1-ին հայտարարել է, որ պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունը պահանջի, ինչն արեց այսօր:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչով է ինքը զբաղվելու այսուհետ, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ զբաղվելու «Աղվան Վարդանյանի» բուռն գործունեությամբ: Լրագրողի հարցին, թե ինչ է դա ենթադրում, Վարդանյանն ասաց, «Դա քո գործը չէ»:

 

Նույն շարքից