Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի համար Արմեն Սարգսյանի քաղաքացիության թեման փակ է

analitik.am

Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե վարչապետ ընտրվելուց հետո պատրաստվում է արդյո՞ք դիմել գլխավոր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի  իրադարձությունների հետ կապված հարցաքննության կանչելու համար, նշեց, որ ՀՀ Սահմամանդրությամբ պետական պաշտոնյաներն իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով. «Ես պատրաստվում եմ խստորեն պահպանել վարչապետի լիազորությունների շրջանակները և որևէ դեպքում այդ լիազորություններից դուրս չեմ գա»:
Փաշինյանի խոսքերով, վարչապետի պաշտոնը չի օգտագործվելու բարեկամներին օգնելու համար կամ քաղաքական մրցակիների դեմ:
Ընդդիմության առաջնորդը խոսեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին՝ նշելով, որ այն ընդունել է որպես ի գիտություն և հավելելով, որ բաց են ցանկացած քննարկման համար, եթե անհրաժեշտ լինի հանդիպում տեղի կունենա:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը, Փաշինյանն ասաց, որ ինքը տեսել է համապատասխան փաստաթղթերը, սակայն դրանք իր մոտ չեն և չի կարող հրապարակել՝ հավելելով, որ դա կարող է անել հենց Սարգսյանը:
Փաշինյանը խոսեց նաև արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով, որ դեռ չգիտի ԵԼՔ-ով է մասնակցելու դրանց, թե՝ ոչ:

 

Նույն շարքից