Էդուարդ Շարմազանովը ուշ է ծանոթացել դստեր նամակին, որն արդեն երկու օր է պտտվում է սոցցանցերում, քանի որ ինքը գիշերը տանը չի եղել և գրանցված չէ սոցցանցերում և լրագրողներից է իմացել այդ նամակի մասին:
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ իր դուստրը մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա.« Ամենակարևորն այն է, որ ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը, ինչ գրել է և ինչ չի գրել, չեմ կարող ասել, ես սուբյեկտիվ եմ չեմ կարող իմ երեխու գրածը մեկնաբանել: Ամեն դեպքում ազնիվ է գրել»: