Իրավական գլխավոր 

Մանրամասներ՝ Երևանում բանկի վրա տեղի ունեցած հարձակումից. Կա զոհ. Վիրավորվել է նաև ոստիկան

Արդեն հայտնել ենք այն մասին, որ քիչ առաջ Երևանում հարձակում է տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի պողոտայում գտնվող մասնաճյուղի վրա: Հարձակման արդյունքում կա զոհ: Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը որոշ մանրամասներ հայտնեց կատարվածից:
Պողոսյանը մասնավորապես նշեց, որ հարձակումը տեղի է ունեցել 14:20-ի սահմաններում, դիմակավորված և հրազենով զինված անձը մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ բանկի աշխատակիցների կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գումար է գողացել: Միջադեպի արդյունքում բանկի անվտանգության աշխատակիցներից երկուսը վիրավորվել են, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է: Ահազանգից հետո դեպքի վայր են շտապել ոստիկանները և վնասազերծման պահին ոստիկաններից մեկը ևս վիրավորվել է: Հարձակվողը, նախնական տեղեկություններով միայնակ է գործել, վնասազերծման պահին հրազենային վնասվածք չի ստացել: Գողացված գումարի չափը հայտնի չէ: Այլ մանրամասներ չկան:

 

 

Նույն շարքից