Հայաստան Քաղաքական 

Հանրապետական Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին

Մենք մեր որոշման մասին դեռ չենք հայտնել, ասել ենք, որ կաջակցենք խորհրդարանի 1/3-ի աջակցությունն ունեցող թեկնածուին: Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ խոսելով մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության մասին:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը երբեք դեմ չի գնացել իր սկզբունքներին և չի անելու այն այս անգամ ևս. «Հանուն Հայաստանի ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայացած քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն, բացառությամբ Ֆելիքս Ցոլակյանի, դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Նույն շարքից