Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ հայաստանյան զարգացումների մասին

Մոսկվան շարունակում է հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և հույս ունի, որ տարաձայնությունները որքան հնարավոր է շուտ կհարթվեն, իսկ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը:

Ռուսական իշխանությունները հույս են հայտնում, որ Հայաստանում  հարցը կլուծվի օրենքի սահմաններում, Սահմանադրության շրջանակներում, քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության շնորհիվ:

Նշվում է,  որ դա թույլ կտա որքան հնարավոր է շուտ վերականգնել պետական կառույցների աշխատանքները և հասարակության բնականոն կյանքը:

ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ տրամադրված են շարունակել Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը:

Նույն շարքից