Հասարակություն 

Առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ արժանացել են որակի հավաստագրերի

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների շնորհել է որակի բարձրագույն, ինչպես նաև առաջին աստիճանի հավաստագրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպող հանձնաժողովի եզրակացության արդյունքում առևտրի և սպասարկման ոլորտում որակի բարձրագույն աստիճանի հավաստագրերի են արժանացել «Երևան Սիթի», «Երևան Մոլ», «Դալմա Գարդեն Մոլ» և «Կայզեր» առևտրի կենտրոնները, ինչպես նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:

«Եվրոպա», «Դոն Կիխոտ», «Օդալեն» ռեստորանային համալիրներին, ինչպես նաև «Ռիո» և «Ամիկուս» առևտրի օբյեկտներին էլ շնորհվել են առևտրի և սպասարկման ոլորտում որակի առաջին աստիճանի հավաստագրեր:

Շնորհավորելով որակի հավաստագրերի արժանացած ընկերությունների ներկայացուցիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս գործընթացը կխթանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու առիթ կհանդիսանա, որպեսզի մայրաքաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մյուս ընկերությունները ևս ձգտեն արժանանալ համապատասխան հավաստագրերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից