Բարի օր Տնտեսություն 

Մոսկվայի դատարանը կալանք է դրել հայազգի գործարար Սերգեյ Խաչատուրովի դրամական միջոցների վրա

analitik.am

Մոսկվայի դատարանը կալանք է դրել 1 միլիարդ ռուբլի յուրացնելու մեջ կասկածվող Ռոսգոսստրախ ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի հաշիվների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով քննությանը ծանոթ իր աղբյուրին:

Աղբյուրը հայտնել է, որ ընդհանուր առմամբ կալանք է դրվել 72 միլիոն դոլարի դրամական միջոցների և բաժնետոմսերի վրա:

Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը գործակալության հետ զրույցում նշել է, որ վերջինիս դրամական միջոցները, որոնց մասով կալանքի որոշում է կայացվել, մի քանի անգամ գերազանցում են վնասը, որի մեջ գործարարը մեղադրվում է, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը չափազանց խիստ պատիժ է:

Հավելենք, որ մայիսի 3-ին Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել Սերգեյ Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:

 

 

Նույն շարքից