Հայաստան Քաղաքական գլխավոր 

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Արդյունքում միակ թեկնածուն՝ Էմիլ Բաբայանը, չընտրվեց ՍԴ անդամ: Քվեարկության մասնակցեց 54 պատգամավոր, Բաբայանը ստացավ 51 կողմ, 3 դեմ ձայն:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:

Հիշեցնենք, որ Ծառուկյան և ԵԼՔ խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը:

Նույն շարքից