Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Գևորգ Կոստանյանը դեռ հիմքեր չի տեսնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու համար

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասով իր դիրքորոշումը փոխելու հիմքեր դեռ չունի: Այս մասին նախկին Գլխավոր դատախազը հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայացած քվեարկության ժամանակ Կոստանյանը դեմ էր քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը հայտնել է իր քվեարկության պատճառները, իսկ թե ինչպես կքվեարկի մայիսի 8-ին, այդ մասին հայտնի կլինի, երբ ժամանակը գա:

 

 

Նույն շարքից