Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վահրամ Բաղդասարյանն այն մասին, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ որոշումը Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասով

analitik.am

Այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին վարչապետի ընտրության ժամանակ Հանրապետականի որոշումը կլինի միասնական:

Այն հարցին՝ նշանակում է, որ որոշ ՀՀԿ-ականներ կողմ կքվերակեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը պատասխանեց. «Եթե չքվերակեն, ո՞նց պետք է անցնի»:

Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ խմբակցությունում ազատ քվեարկություն լինի՝ նշելով, թե դա իրենց որոշելիք հարցն է:

Նշենք, որ ՀՀԿ-ական մի քանի պատգամավոր արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու ՆԻկոլ Փաշինյանի թեկնածությանը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արտաշես Գեղամյանին և Գագիկ Մելիքյանին: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել է, որ մնում է իր տեսակետին, իսկ Գևորգ Կոստանյանը նշել է, թե հիմքեր չի տեսնում իր դիրքորոշումը փոխելու համար:

Իսկ օրինակ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնել է, որ կողմ է քվեարկելու ժողովրդի թեկնածուին՝ ամեն դեպքում չնշելով որևէ անուն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե աջակցելու է այն թեկնածուին, ով կունենա խորհրդարանի 1/3-ի աջակցությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն ունի այն:

Նույն շարքից