ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հրաժարվում է ասել, թե ինչպես է մայիսի 8-ին քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ:
Այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոյանը հայտարարեց, որ իր որոշման մասին հայտնի կլինի քվեարկության օրը, երբ խմբակցությունը կհայտնի դիրքորոշումը:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենց որոշումը միասնական է լինելու: