Բարի օր Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում. Հրմշտոց՝ ուսուցչուհու մասնակցությամբ

analitik.am

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում իրավիճակն առավոտից խիստ լարված է: Բանն այն է, որ աշակերտները և ծնողները պահանջում են դպրոցի տնօրենից հեռանալ, քանի որ վերջինս թույլ չի տվել իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիաներին:

Այստեղ է նաև Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով հայտարարեց, որ տնօրենի հեռացման հարցով դիմելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Դպրոցի աշակերտները նաև պատմեցին, որ կենսաբանության ուսուցչուհի Անտոնյանը դասերի ժամանակ ծեծել է իրենց: Իսկ երբ հայտնվեց նշյալ ուսուցրչուհին, հավաքվածները սկսեցին բացատրություն պահանջել: Արդյունքում սկսվեց հրմշտոց և ուսուցչուհին «Անտոնյան հեռացիր« վանկարկումների ներքո հեռացավ:

Այստեղ կան նաև ծնողներ, ովքեր մասնակցել են ակցիաներին, սակայն դեմ են, որ երեխաներին խառնեն այս ամենի մեջ և պետք է հարգել տնօրենին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նույն շարքից