Հայաստան Քաղաքական 

Եթե հայամետների զգացումը լինի, կլինի էն, ինչը ես չեմ ուզում, դուք ուզում եք, կամ՝ հակառակը. Գալուստ Սահակյանը՝ վարչապետի ընտրության մասին

«Նախ խնդիրն այն կլինի, որ մենք պայքարելու ենք մեր ազգի համար, մեր պետականությունը հաստատելու համար: Այն բոլոր խոսքերը, որ ժողովուրդն ազատ լինի, ազատամիտ լինի, կարողանա իր խնդիրները լուծել, դրանք ժողովրդական օրենքներից բերված ցիտատներ են»,-այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Սահակյանի հիշեցրեց Աշոտ Նավասարդյանի և Անդրանիկ Մարգարյանի խոսքերը. «Մենք հայամետներ ենք: Եթե այդ հայամետների զգացումը լինի, բնականաբար, կլինի էն, ինչը ես չեմ ուզում, դուք ուզում եք, կամ հակառակը՝ դուք ուզում եք, ես չեմ ուզում»:
Հարցին, թե հնարավոր է արդյոք մայիսի 8-ին որոշում փոխվի, Սահակյանը նշեց, որ դրա հետ կապված կլինի նաև իր որոշումը:

 

Նույն շարքից