Բարի օր Հասարակություն 

Կարևոր տեղեկատվություն՝ Ռուսաստան մեկնողների համար

analitik.am

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

. Վոլգոգրադ                  . Եկատերինբուրգ

. Կազան                       . Կալինինգրադ

 Մոսկվա                     . Նիժնի Նովգորոդ

Դոնի Ռոստով              . Սամարա

. Սանկտ Պետերբուրգ     Սարանսկ         . Սոչի

 Ըստ ՀՀ միգրացիոն պետական ծառայության, հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

1.  oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

2. սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

3.  նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Միգրացիոն ծառայությունը խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշել, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Մանրամասն՝ այստեղ:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Նույն շարքից