ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ, Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: