Հայաստան Քաղաքական 

Ովքե՞ր են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում

Փաշինյանի գլխավորած կառավարությունը լինելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման երաշխավորը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին,  լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով,  թե պետք է ձևավորվի իշխանություն, որը ներկայացնելու է հասարակությունը:

Ինչ վերաբերում է մյուս ծրագրերին, ապա այդ մասով աշխատանքներ են տարվում, այս մասին կխոսի Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր էլույթի ժամանակ:

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա Հարությունյանը նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց քաղաքական դաշտի արհեստավարժ կադրերը իրենց տեղն ունենալու են, թեկնածուներ կան նաև Սփյուռքից: ՔՊ ներկայացուցչի խոսքերով, կառավարության կազմի ձևավորումը միանձնյա չի լինելու:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում կադրային ջարդ չի լիենլու:

 

 

 

Նույն շարքից