«Դրանք ինքնաբուխ գործողություններ են եղել: Այդ հնարքների պատճառը վարչապետի ընտրության օրը ՀՀԿ-ականների սանձարձակ պահվածքն էր»,-այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով սև ժապավեններով հանրապետական պատգամավորների անունների և խորհրդանշական դագաղներ պատրաստելու մասին:
Հարությունյանի խոսքերով, իրենց համար անընդունելի են անձնական վիրավորանքները և վենդետները, սակայն հանրությունը գտել է, որ այդ գործողությունը համարժեք է ՀՀԿ-ի քայլին, և ինքն էլ է այդպես գտնում: