Քաղաքական 

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանը մտադիր է շարունակել Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցությունը և ինտեգրացիոն համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ոչ մեկ անգամ ենք հայտարարել, որ կողմ ենք եղբայրական Հայաստանում ներքին խնդիրների Սահմանադրության շրջանակներում, իրավական դաշտում, քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով կարգավորմանը: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություներին, ապա այս մասով մենք ցանկանում ենք շարունակել  դաշնակցային փոխգործակցությունը և ինտեգրացիոն համագործակցությունը»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

 

Նույն շարքից