Հռոմի Ֆրանցիսկոս պապին պատկանող Lamborghini Huracan-ը մայիսի 12-ին վաճառքի կհանվի Sotheby's աճուրդի տանը: Այս մասին հայտնում է Quotidiano-ն:
Աճուրդի տանը ենթադրում են, որ մեքենան կվաճառվի 303-435 հազար դոլարով: Ստացված գումարի մի մասը տրամադրվելու է երկու բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են աֆրիկյան ընտանիքներին օգնելով, իսկ մյուս մասը կտրամադրվի Իրաքի քրիստոնեաներին:
Հավելենք, որ վերոնշյալ ավտոմեքնան Lamborghini ընկերությունը Ֆրանցիսկոս պապին նվիրեց 2017 թվականի նոյեմբերին: Պանտիֆիկը ոչ մի անգամ չի օգտվել մեքենայից: