Հասարակություն 

Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհին հայտնաբերված արկի վտանգը չեզոքացվել է

Մայիսի 4-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է 82մմ 1 ականանետի արկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՀՀ ՊՆ սակրավորական խմբի ժամանումը.  արկը տեղափոխվել է Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման նպատակով։

Նույն շարքից