Բարի օր Հասարակություն 

Սամվել Ֆարմանյանի քույրը վրեժխնդրություն է համարում իրեն գործից հեռացնելը

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին,  որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ հեռացվել է Շիրակի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից:

Analitik.am-ի թղթակցի հետո զրույցում տիկին Ֆարմանյանը նշեց, որ սա վրեժխնդրություն է:

Այն հարցին, թե լարվածություն եղել է ռեկտորի հետ, արդեն նախկին պրոռեկտորն ասաց՝ այո, լարվածություն եղել է. «Քանի որ բռնապետ ռեկտորը երբևիցե չի ընդունում այլակարծությունը: Գիտական խորհրդի և ռեկտորատի բոլոր նիստերին բարձրաձայնել եմ բուհում առկա խնդիրները: Իսկ հանրության մոտ  առաջին անգամ բարձրաձայնել եմ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ապօրինի ազատելու մասին, որն էլ, բնականաբար, դարձավ վրեժխնդրության առարկա»:

Տիկին Ֆարմանյանը նշեց, որ ռեկտոր Սահակ Մինասյանը կառուցվածքային փոփոխություններն օգտագործում է որպես գործիք մարդկանցից ազատվելու համար և մեկ տարվա ընթացքում իրականացնում է արդեն երկրորդ կառուցվածքային փոփոխությունը. «Ես այս բուհում աշխատել եմ շուրջ 28 տարի: 2011թ.-ից զբաղեցրել եմ բուհի պրոռեկտորի պաշտոնը. 2011-2016թթ.-ին եղել եմ Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, 2016-2017թթ.-ին՝ Ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, իսկ 2017-2018թ. մայիսի 4-ը՝ Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր»:

Նախկին պրոռեկտորը  նաև հավելեց, որ քննադատել է ռեկտորի՝  օրինախախտ լինելը, ապօրինի գործունեությունը և , ինչպես արդեն վերևում նշվեց, դասախոսներ  Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին հեռացնելը, դրան էլ հաջորդեց վրեժխնդրությունը:

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյո՞ք սրա մեջ քաղաքական ենթատեքստ կա՝ կապված հայտնի զարգացումներից հետո Հանրապետականների նկատմամբ վերաբերմունքի հետ, Ֆարմանյանը նշեց, որ քաղաքական ենթատեքստը վերաբերում է ոչ թե Սամվել Ֆարմանյանին, այլ նրան, որ ռեկտորը կատարած գործունեության համար կպատժվի, եթե չունենա քաղաքական հենարան:

 

 

 

Նույն շարքից