Հասարակություն 

Սպասվում է անձրև

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 5-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 5-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մայիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.00C (1971 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`               2.90C (1992 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`          14.90C

 

Նույն շարքից