Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակին: