Բարի օր Հասարակություն 

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում դասադուլը շարունակվում է

analitik.am

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում այսօր առավոտվանից դասադուլը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի մի խումբ ուսուցիչներ և աշակերտները պահանջում են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով գումար հավաքելու մեջ: Տնօրենին նաև մեղադրում են այն բանում, որ վերջինս աշակերտներին թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիաներին:

Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դիմել է քաղաքապետարան Ազիզյանին պաշտոնից ազատելու համար:

 

Նույն շարքից