Բարի օր Քաղաքականություն 

Նազարբաևը վստահ է, որ Հայաստանում խնդիրները լուծվելու են կառուցողական երկխոսության միջոցով

analitik.am

Ինչպես հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, թե Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը ճիշտ ճանապարհ կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար, որը կլինի կառուցողական երկխոսության միջոցով և իրավական դաշտում:

 

Նույն շարքից