Բարի օր Հասարակություն 

Տնօրենը նսեմացրել է ուսուցիչներին, հավ անվանել. Երևանի թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է

analitik.am

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 1 դպրոցում դասադուլը շարունակվում է: Ծնողներն ու աշակերտները պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:

Այսօր դպրոցի դահլիճում նաև քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները ներկայացրեցին իրենց բողոքները:

Քննարկման ժամանակ դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը նշել է, որ տնօրեն Ազիզյանը նսեմացրել է ուսուցիչներին, կանչել է իր աշխատասենյակ հավեր անվանել: Ուսուցչի խոսքերով, տնօրենին պետք է դուրս շպրտել դպրոցից:

Բողոքի ակցիան դպրոցում շարունակվում է, Երևանի ավաագանու ԵԼՔ խմբակցությունն արդեն դիմել է քաղաքապետարան՝ պահանջելով աշխատանքից հեռցացնել Ազիզյանին:

Նույն շարքից