Հասարակություն 

Շերիլին Սարգիսյան. այցը Հայաստան

analitik.am

Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Ալլմըն (Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman)  ամերիկահայ հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր է, որն ամբողջ աշխարհում  հայտնի է իբրև «Փոփի Աստուածուհի»:  

Շերիլին Սարգիսյանը ծնվել է Կալիֆորնիայի Էլ Սենթրո քաղաքում՝  1946 թ.-ի  մայիս 20-ին: Նրա հայրը՝ Ջոն Փոլ Սարգիսյանը, ամերիկահայ  բեռնատարի վարորդ էր,  մայրը՝ Ջորջիա Հոլթը, դերասանուհի: Երգչուհու     ծնողները  բաժանվել են,  երբ նա փոքր է եղել: ։ Շերը իր հայրիկին վերջին անգամ տեսել  է տասնմեկ տարեկանում: Նա ունի մեկ քույր:

 Շերիլին Սարգիսյանը   Օսկարի, Գրեմմի,  Էմմիի, երեք Ոսկե Գլոբուսի և զանազան ուրիշ մրցանակների դափնեկիր է։ Նա  ամերիկյան հիթ շքերթի պատմության մէջ սահմանել է նոր ռեկորդ` դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը:

Շերը Հայաստան է ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել է 2,5 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։  Երգչուհին այցելել է  մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Տեսնելով հիվանդ երեխաներին` Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվել է հանդիպել ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

 

Նույն շարքից