Բարի օր Քաղաքականություն 

Ես լիզելու եմ այն հետույքը, որը համարում եմ ավելի քաղցր. Ռուս գործիչն առաջարկում է արյան մեջ խորտակել Հայաստանի հեղափոխությունը /տեսանյութ/

analitik.am

«Ես կարծում եմ, որ մեծ կայսրությունը չպետք է երբեք տա այն, ինչն իրենն է, այն հողը, որը նրան է, միշտ պետք է լինի նրանը: Իսկ եթե այդ տարածքի որոշ մասեր անկախացել են, դրանք պետք է դիտարկել որպես ժամանակովր ըմբոստացող նահանգներ»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ռուսաստանցի գործարար, քաղաքական գործիչ Միխայիլ Յուրևը` խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Յուրևի խոսքերով, եթե ինչ-որ տեղ գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել, պետք է 2 գունդ ուղարկել և այն խորտակել արյան մեջ, եթե այդ երկրների իշխանություններն այդքան համարձակություն չունեն, և պետք չէ վախենալ, թե ինչ կասեն Արևմուտքում:

Իր հերթին քննարկման մասնակիցներից լրագրող Միխայել Լիոնտևը, խոսելով Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների մասին նշել է հետևյալը. «Ինչ է նշանակում պայմանական ասված հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Դա նշանակում է, որ ես լիզելու եմ այն հետույքը, որը համարում եմ ավելի քաղցր»:

Նույն շարքից