Հասարակություն 

Լևոն Կոնստանտինի Ատամանյան

analitik.am

Կոնստանտինի Ատամանովը (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան), սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978): 1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։  Նա երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից է։

 Սովետական մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից` «Союзмультфильм»-ի ռեժիսոր։ Նրա «Жёлтый аист» (1950), «Аленький цветочек» (1952), «Золотая антилопа» (1954), «Снежная королева» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին` ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։

Նույն շարքից