Քաղաքական Միջազգային Բարի օր 

Ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները «Նա մեր թագավորը չէ» կարգախոսով բողոքի ցույցերի են դուրս եկել։ Նախնական տվյալներով, ձերբակալել են ավելի քան 350 ցուցարարի։ Այս մասին հաղորդում է meduza.io-ն:

Ձերբակալվածների թվում է նաև Ալեքսեյ Նավալնին:

Ոստիկանությունը նախազգուշացրել է հավաքվածներին, որ անկարգությունների դեպքում կկիրառվի ուժ և հատուկ միջոցներ:

Բացի Նավալնիի աջակիցներից, Մոսկվայի «Պուշկինսկայա» հրապարակում են նաև Կրեմլին աջակցող «Ազգային ազատագրական շարժման» ակտիվիստները, որոնք վանկարկում են՝ «Կեցցե ռուսական ոստիկանությունը»:

«Նա մեր թագավորը չէ» ակցիան կազմակերպվել է մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հետ կապված: Նշենք, որ  հանրահավաքներ են անցկացվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

 

Նույն շարքից