ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ։ Այս մասին Փաշինյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը և հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները արգենտինական նոր ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և անշուշտ կշարունակեն զարգանալ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: