Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը գրում է իր ՖԲ էջում.
Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ դիմում եմ կոչով, որպես մարդու, ով սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել ապօրինի բանտարկված սեփական համոզմունքների համար: Այս օրերի համընդհանուր ցնծության մեջ նկատում եմ այնպիսի երևույթներ, որոնք այս պահին միգուցե մանրուք են թվում, սակայն կարճ ժամանակ անց մեծ խնդիրների առաջ են կանգնեցնելու Ձեզ և Ձեր համակիրներին:
Խոսքը ,մասնավորապես,ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղափոխական խանդավառության մասին է: Հասկանում եմ, որ հիմա ժամանակը չէ ցորենը որոմից զատելու, սակայն հիշեցնեմ, որ Տիգրան Ուրիխանյանի սուտ մատնության և հետագայում շինծու ապացույցների ստեղծման փորձով բանտարկվել է անմեղ կին: Ուրիխանյանի ստեղծած ապացույցներն այնքան շինծու էին, որ նույնիսկ դատարանը դրանք ճանաչեց անթույլատրելի: Ինչևէ, ի լուր աշխարհի տեղեկացնեմ, որ իմ գործը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի ճանապարհին է, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց կունենանք այս գարշահոտությունը դատապարտող իրավական ակտ:
Տիգրան Ուրիխանյանի տեսակը պետք է բացառվի ձեր շարքերից, չէ՞ որ Ձեր համակիրներն ու համախոհները պայքարում են ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, այլ հենց այս տեսակի դեմ:
Ցանկության դեպքում, պատրաստ եմ տրամադրել այս գործի վերաբերյալ բոլոր նյութերը և հանդիպում կազմակերպել գործը ՄԻԵԴ տանող փաստաբանի հետ:
Ապօրինի բանտարկություն անցած լրագրող Անի Հովհաննիսյան