Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։
Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։
Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ։ Ավելին՝ գիտեմ նաև, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։ Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։ Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ։
Աղվան Վարդանյան